համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչի համար է trim ֆունկցիան

 

Ինչ է անում trim ֆունկցիան windows համակարգային ծրագրում

hamakargich.ru

   windows 7, 8, 10, 11 համակարգային ծրագրերում գործում է TRIM ֆունկցիան: Այն նախատեսված է SSD կոշտ սկավառակների համար: Նրա նշանակությունը կայանում է հետևյալում.

   HDD կոշտ սկավառակներում երբ ինչ որ ինֆորմացիա եք ջնջում, համակարչում այն չի երևում, բայց իրականում այդ ինֆորմացիան չի ջնջվում, ուղղակի ծրագրային զրոյանում է: Երբ այդ բջջում նոր ինֆորմացիա ձայնագրելու կարիք է լինում, այն ուղղակի ձայնագրվում է հնի վրա:

   TRIM ֆուկցիան SSD կոշտ սկավառակին հայտնում է, որ տվյալ տարածքը այլևս պետք չէ: Որից հետո SSD կոշտ սկավառակին աշխատացնող ծրագիրը ջնջում է այդ ինֆորմացիան:
   TRIM ֆուկցիան միանում է այն դեպքում, երբ համակարգչում աշխատում է SSD կոշտ սկավառակ:

   Եթե այդ ֆուկցիան չաշխատի, որոշ ժամանակ անց SSD կոշտ սկավառակի արտադրողականությունը կնկնի: TRIM ֆուկցիան միանում է ավտոմատ, բայց լինում են դեպքեր, երբ այդ ֆունկցիան չի միանում:

Ինչպես ստուգել TRIM ֆունկցիայի աշխատանքը

   TRIM ֆունկցիայի աշխատանքը ստուգելու համար հարկավոր է մտնել հրամանների տող (командная строка): Դա անելու համար սեղմեք Win + R սեղմակներին: Բացված «Выполнить» պատուհանում գրեք cmd և սեղմեք OK:

TRIM ֆունկցիան ստուգել

   Բացված պատուհանում գրեք fsutil behavior query disabledeletenotify հրամանը և սեղմեք ENTER սեղմակին:

   Եթե Ձեր գրածի տակ գրվի DisableDeleteNotify = 0 ուրեմն TRIM ֆուկցիան միացված է:

   Եթե գրվի DisableDeleteNotify = 1 ուրեմն TRIM ֆուկցիան անջատված է:


Ինչպես միացնել կամ անջատել TRIM ֆունկցիան

   TRIM ֆուկցիան միացնելու համար հրամանների տողում գրեք fsutil behavior set DisableDeleteNotify 0

   TRIM ֆուկցիան անջատելու համար հրամանների տողում գրեք fsutil behavior set DisableDeleteNotify 1

Կիսվել սոցցանցերում