համակարգիչ
Կայքի մենյու
 
   

windows 7, 10 համակարգային ծրագրերի մինիմալ պահանջները

 

Համակարգչի այն մինիմալ պարամետրերը, որոնք պետք են windows 7, 10 համակարգային ծրագրերի աշխատանքի համար։

   Նախքան համակարգչի (և ոչ միայն) վրա նոր համակարգային ծրագիր տեղադրելն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է պահանջվում համակարգչից՝ տվյալ համակարգային ծրագիրը աշխատեցնելու համար:

windows 7 համակարգային ծրագրի մինիմալ պահանջներն են



   Այսպիսով՝ Ձեր համակարգչի վրա Windows 7 տեղադրելու համար համակարգիչը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

   Պրոցեսոր. 800 մեգահերց (ՄՀց) կամ բարձր պրոցեսոր կամ SoC

   Օպերատիվ հիշողություն (RAM, ОЗУ). Եթե համակարգիչը 32-բիթանոց է՝ 1 ԳԲ կամ բարձր, եթե 64-բիթանոց է՝ 2 ԳԲ կամ բարձր:

   Կոշտ սկավառակ (Hard disc, HDD, Жёсткий диск). Եթե համակարգիչը 32-բիթանոց է՝ 7 ԳԲ կամ բարձր, եթե 64-բիթանոց է՝ 16 ԳԲ կամ բարձր:

   Վիդեոքարտ. DirectX 9 կամ բարձր՝ WDDM 1.0 դրայվերով

   Էկրանի չափեր. 800×600 կամ բարձր։

   Եթե չգիտեք ինչպես իմանալ ձեր համակարգիչի տվյալները, նայեք ԱՅՍՏԵՂԻՑ:

windows 10 համակարգային ծրագրի մինիմալ պահանջներն են



   Այսպիսով՝ Ձեր համակարգչի վրա Windows 10 տեղադրելու համար համակարգիչը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

   Պրոցեսոր. 1 գեգահերց (ԳՀց) կամ բարձր պրոցեսոր կամ SoC

   Օպերատիվ հիշողություն (RAM, ОЗУ). Եթե համակարգիչը 32-բիթանոց է՝ 1 ԳԲ կամ բարձր, եթե 64-բիթանոց է՝ 2 ԳԲ կամ բարձր:

   Կոշտ սկավառակ (Hard disc, HDD, Жёсткий диск). Եթե համակարգիչը 32-բիթանոց է՝ 16 ԳԲ կամ բարձր, եթե 64-բիթանոց է՝ 20 ԳԲ կամ բարձր:

   Վիդեոքարտ. DirectX 9 կամ բարձր՝ WDDM 1.0 դրայվերով։

   Էկրանի չափեր. 800×600 կամ բարձր։

   Եթե չգիտեք ինչպես իմանալ ձեր համակարգիչի տվյալները, նայեք ԱՅՍՏԵՂԻՑ:

Կիսվել սոցցանցերում