համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Ինչպես վերականգնել վնասված Word փաստաթղթերը

 

Վերականգնել վնասված, փչացած Word փաստաթղթերի տեքստը

hamakargich.ru

   Վնասված, փչացած Word փաստաթղթերը վերականգնելու, սարքելու մի քանի ձև կա, ոչ բոլոր դեպքերում են օգնում, կախված է նրանից, թե ինչն է վնասվել։ Բոլոր տարբերակները փորձեք, ինչ որ մեկը կօգնի։

Տեղադրեք փաստաթուղթը որպես ֆայլ նոր փաստաթղթում

   Սարքեկ նոր փաստաթուղթ։ Вставка ներդիրում սեղմեք Вставка объекта, հետո ընտրեք Текст из файла կետը։ Բացված պատուհանում գտեք և ընտրեք վնասված փաստաթուղթը:

Բացեք վնասված փաստաթուղթը սևագրի ռեժիմում

   Բացեք Word-ը։ Մտեք մենյուի Файл
կամ Office կետը, այնտեղ մտեք Настройки կամ Параметры: Այնտեղ մտեք Дополнительно։ Отобразить содержимое документа բաժնում նշեք Использовать шрифт черновика в режимах отображения «Черновик» և Показывать замещающие рамки рисунков կետերի դեմի մակնիշը։ Общее բաժնում հանեք Автоматически обновлять связи при открытии կետի դեմի մակնիշը և սեղմեք OK: Word փաստաթղթի մենյուի Вид ներդիրում Представления խմբում ընտրեք Черновик կետը և փորձեք բացել վնասված ֆայլը մենյեւի Открыть կետով։

Օգտագործեք տեքստի վերականգնում փոխարկիչը

   Բացեք Word-ը։ Մտեք մենյուի
Файл կամ Office կետը, հետո Открыть կետը։ Բացված պատուհանի Тип файлов կետում ընտրեք Восстановление текста из любого файла կետը։

Վերականգնել Word փաստաթուղթը

Նույն պատուհանում սեղմեք
Открыть սեղմակի աջ մասի սլաքին, բացված մեյուում ընտրեք Открыть и восстановить կետը։

Վերականգնել Word

Փոխեք Word ֆայլի ձևաչափը, ֆորմատը

   Փորձեք փոխել Word ֆայլի ձևաչափը, ֆորմատը գրեք txt: Հետո նորից սարքեք Doc կամ Docx։

Կիսվել սոցցանցերում