համակարգիչ
Կայքի մենյու
 
   

Համակարգչի կենտրոնական պրոցեսոր

 

Ինչից է իրենից ներկայացնում ժամանակակից համակարգիչի կենտրոնական պրոցեսորը:


   Համակարգչի կենտրոնական պրոցեսորը դա համակարգիչի սիրտն է, համակարգչի բոլոր ինֆորմացիայի մշակումը կատարում է նա:
   Պրոցեսորը իրենից ներկայացնում է միկրոսխեմա, որի մեջ գտնվում է միլիոնավոր տրանզիստորներ: Այն տեղադրվում է մայր պլատայի վրա, սոկետի մեջ:
   Տարբեր սերունդների պրոցեսորները ունեն տարբեր չափեր և ձևեր, դրա հետևանքրվ մայր պլատաների սոկետ բնիկները նույնպես լինում են տարբեր:
Կենտրոնական պրոցեսոր

   Հին սերնդի պրոցեսորների սոկետին միանալու ոտիկները գտնվում եին պրոցեսորի վրա: Նոր սերնդի պրոցեսորների միացման ոտիկները այնքան շատացան, որ նրանք տեղադրվում են մայր պլատայի սոկետ բնիկի վրա:
   Պրոցեսորների հիմնական բնութագրերն են տակտային հաճախականությունը և ԿԵՇ ժամանակավոր հիշողությունը : Տարբեր սերունդների պրոցեսորների տարբերությունը հիմնականում դրանք են
   Որքան բարձր է տակտային հաճախականությունը (Մհց) այնքան արագ է պրոցեսորի աշխատանքը: Տակտը դա հերթական իմպոիլսի սկզբից մինջև հաջորդ իմպուլսի սկիզբը ընկած ժամանակահատվածն է:

   ԿԵՇ հիշողությունը դա շատ արագ աշխատող հիշողություն է, որը ինտեգրացված է պրոցեսորի մեջ: Նա կատարում է բուֆերի դեր օպերատիվ հիշողության և պրոցեսորի միջև: Որքան բարձր է այդ հիշողության չափը այնքան մեծ քանակի ինֆորմացիա է անցնում պրոցեսորի միջով: ԿԵՇ հիշողությունները լինում են 3 տիպի L1, L2 , L3

   Կենտրոնական պրոցեսորները կարող են ունենալ մի քանի միջուկ, որոնք գտնվում են նույն կաղապարի մեջ: Մի քանի միջուկի առկայությունը հեշտացնում է պրոցեսորի կողմից միանգամից մի քանի աշխատանք կատարելու պրոցեսը: Բայց դա չի նշանակում, որ միջուկների շատանալը մեկը-մեկի ավելացնում է համակարգչի արագությունը: Որոշ խնդիրների լուծման համար լինում է նաև հակառակը: Դա կախված է նրանից, թե տվյալ խնդիրը հնարավորություն ունի մի քանի հոսքով կատարվելու, թե ոչ:

   Պրոցեսորները լինում են տարբեր կարգանի: Կարգը դա ինֆորմացիայի ամենաշատ չափն է որը կարող է միանգամին մշակել պրոցեսորը: Օրինակ . եթե ռեգիստրում տեղավորվում է 2 բայթ, ապա պրոցեսորը 8x2 = 16 կարգանի է: Եթե 4 ապա 32:

   Պրոցեսորները հիմնականում արտադրվում են 2 ֆիրմաների կողմից - Intel և AMD:

    Intel -ի կողմից արտադրվում է Pentium և կտրված ԿԵՇ - ով Pentium Celeron մոդելի պրոցեսորներ:

   AMD - ֆիրմայի կողմից Athlon և կտրված ԿԵՇ - ով Duron մոդելներ

Կիսվել սոցցանցերում